Դերասան Փոլ Մեսկալը պատմել է, որ երկրպագուհին ոտնձգություն է կատարել իր նկատմամբ
Ժամանց«Նորմալ մարդիկ» սերիալի աստղ Փոլ Մեսկալը պատմել է, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել է մի կին երկրպագուհի Լոնդոնի «Ալմեյդա» թատրոնի մոտ, որտեղ ինքը «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ կատարում է գլխավոր դերը: ES Magazine-ի բրիտանական հրատարակությանը տված մեկնաբանությունում դերասանն ասել է, որ ներկայացումից հետո փողոցում համաձայնել է լուսանկարվել երկրպագուհու հետ։
«Երբ նկարվում էինք, նա ձեռքը դրեց իմ հետույքին», - ասել է Մեսկալը:
Դերասանը նշել է, որ դա ընդունել է որպես պատահականություն ու մի կողմ քաշվել, սակայն «ձեռքը շարունակել է հետևել իրեն»։
«Հիշում եմ, թե ինչպես էի լարվում ու կատաղում։ Ես դիմեցի նրան և ասացի. «Ի՞նչ ես անում: Ձեռքդ քաշիր հետույքիցս»,- շարունակել է Մեսկալը: «Դա այնքան կոպիտ էր, սահմռկեցուցիչ»:
Մեսկալն այս տարի ստացել է իր առաջին նոմինացիան «Օսկար» մրցանակաբաշխությունում՝ «Իմ արև» ֆիլմում դերի համար: