Աղջիկը դաջվածք է արել ու արտասվել արդյունքի պատճառով (լուսանկարներ)
ԼուսանկարներՄեծ Բրիտանիայից բլոգեր Լիդիա Սոյերը դաջվածք է արել և անհաջող արդյունքի պատճառով արտասվել։ Նա տեսանյութը տարածել է իր TikTok-ի իր օգտահաշվում։
Այսպիսով, lydiassawyer մականունով բլոգերն ասել է, որ խնդրել էր վարպետին իր մաշկին դաջել առյուծի պատկեր։ Ընդ որում, աղջիկը ցույց էր տվել կենդանու նկարը, որը ցանկանում էր դաջել իր պարանոցին։
Կադրերում Սոյերը ցույց է տվել մասնագետի կատարած աշխատանքը։ Տեսանյութում երևում է, որ արված դաջվածքը տարբերվում է օգտատիրոջ պահանջածից։ Նրա խոսքով` դաջվածքն ավելի շատ խզբզոցի է նման. «Այժմ ես պետք է ծախսեմ 320 ֆունտ լազերային հեռացման համար», - խոստովանել է նա: