Սերխիո Ռամոսը ավարտել է կարիերան Իսպանիայի հավաքականում
Սպորտ
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Եկել է ազգային հավաքականին հրաժեշտ տալու ժամանակը։ Այսօր առավոտյան ինձ զանգահարեց իմ ներկայիս մարզիչը, ով ասաց, որ հույս չի դնում ինձ վրա՝ չնայած այն մակարդակին, որ կարող եմ խաղալ: Ցավում եմ, որ սա ինձ համար այն ճանապարհի ավարտն է, որը հույս ունեի, որ ավելի երկար կլիներ և շատ ավելի լավ կավարտվեր»,- գրել է Ռամոսը սոցցանցի իր պաշտոնական էջում:
Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի հեղինակ։ Պաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն 2010 թվականին և երկու անգամ՝ 2008 և 2012 թվականներին, դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 36-ամյա Ռամոսը չի ընդգրկվել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի ազգային հավաքականում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում