Ծանր հիվանդ Հմայակ Հակոբյանը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ որդու մոտ
ԱյլԱճպարար Հմայակ Հակոբյանը խոստովանել է, որ ողնաշարի վնասվածքների և բազմաթիվ ճողվածքների պատճառով դժվարանում է տեղաշարժվել։ Ինչպես նշում է mk.ru կայքը, բժիշկները 66-ամյա արտիստին խորհուրդ են տալիս չհետաձգել վիրահատությունը, սակայն նա հրաժարվում է։
«Վախենում եմ»,- խոստովանել է Հակոբյանը։ - Նախ՝ օրգանիզմը կարող է չընդունել այդ երկաթիկերը։ Եվ երկրորդ՝ ես հիմա այն տարիքում եմ, երբ ցանկացած վիրահատական միջամտություն անվտանգ չէ։
Արտիստի խոսքով՝ ինքը չի ընդունում որդու՝ ԱՄՆ այցելելու հրավերը։
«Ես ասում եմ. «Քո հայրը հայրենասեր է: Պապը՝ մեծ հայրենասեր է։ Իսկ դու ուզու՞մ ես, որ գամ այդ պիղծ Ամերիկան, որտեղ խելագարներն են իշխանության գլուխ։ Ես ապրել եմ, ապրում եմ և ապրելու եմ Ռուսաստանում»,- ասել է Հակոբյանը։
Նա նաեւ խոստովանել է, որ ապրում է 21-22 հազար ռուբլի թոշակով և մի փոքր գումար է վերցնում իր խնայողություններից՝ ապրելու համար: Ընդ որում, ըստ Հակոբյանի, ինքը որդուց երբեք դրամական օգնություն չի խնդրում, քանի որ «նա շատ հոգսեր ունի»։