Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
Սպորտ
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում: Քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Փետրվարի 23-ին ևս 3 հայ բռնցքամարտիկ առավոտյան մրցափուլում հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում անցկացվող Ստրանջայի մրցաշարին մասնակցում է 12 մարզիկով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում