ԱԺ աշխատակազմը հերթական պարգևավճարը կստանա
ՀասարակությունԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողները կպարգևատրվեն աշխատավարձի 15 տոկոսի չափով։
«Ազգային ժողովի աշխատակազմի 2023 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով»,- նշված է կարգադրությունում:
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ապահովել համապատասխան վճարումների կատարումը: