Երկրպագուները չեն ճանաչել Քիմ Քարդաշյանին ներքնազգեստի գովազդում
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանի երկրպագուները SKIMS ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային լուսանկարները տեսնելուց հետո նշել են, որ աստղն անճանաչելի է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Քիմ Քարդաշյանի ապրանքանիշին պատկանող սոցցանցերում հայտնվել են դրա հիմնադրի լուսանկարները՝ նոր շարքի ներքնազգեստով, որը նախատեսվում է թողարկվել մոտ ապագայում։ Նկարներում Քարդաշյանը երկար մուգ մազեր ունի, շուրթերն ավելի լիքն են երևում, իսկ քիթը ավելի բարակ է, քան նախկինում։
«Հագած է հանգստի համար։ Նոր սեքսուալ սիլուետները պատրաստված են մեր հարմարավետ բամբակյա գործվածքից և հասանելի կլինեն վաղը»,- ասվում է նկարների մակագրության մեջ։
Աստղի բաժանորդները, սակայն, ուշադրություն են դարձրել ոչ թե հագուստին, այլ աստղի դեմքին։
«Դուք 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունեք մուգ մազերով», «Նրա դեմքն այնքան տարբեր է...», «Մեգան Ֆոքս, դու՞ ես», «Քիմ Քարդաշյան, քեզ դժվար թե ճանաչեն այստեղ։ Այնուամենայնիվ, ես դեռ սիրում եմ քեզ, հատկապես քո ինտելեկտը»,- գրել են աստղի երկրպագուները: