Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին 

Պատմական նախագիծը և ժառանգված հնարավորությունների մսխումը․ Yerkir.am

Հայաստան

Yerkir.am-ը գրում է․

«ՀՀ-ում առկա որոշակի գազային ճգնաժամի ֆոնին վերստին իրենց հրապարակ են նետել արևմտաթուրքական օրիենտացիայի «նվագարկիչները»: Քիչ ներքևում կբացատրենք՝ ինչն ինչոց է: Մինչ այդ՝ հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ին երկարացվել է Հայաստան-Իրան «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց»՝ 2007 թվականից գործող պայմանագիրը, որի  համաձայն՝ մինչ այժմ Երևան ՋԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի հետ իտալական Ռենկո ընկերության ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան ևս փոխանակվելու է իրանական բնական գազի հետ։ Նշվածից ելնելով՝ կարող են էականորեն աճել Իրանից ներկրվող գազի ծավալները  (ներկայումս ներկրվում է շուրջ 350 մլն մ3, որը կարող է կրկնապատկվել):

Ահա վերջին այս դրվագն առ այն, որ Իրանից ներկրվող գազի ծավալները կարող են ավելանալ կամ կրկնապատկվել, վերոհիշյալ խոսափողները ներկայացնում են իբրև Նիկոլի՝ «Ռուսաստանի առաջացրած գազային ճգնաժամի» դեմ ուղղված հերոսական քայլ: Լինելով հմուտ մանիպուլյատորներ՝ վերջիններս, բնականաբար, խորամանկորեն չեն մանրամասնում, թե իրականում ինչու՞ է ավելանալու ներկրվող գազը, ո՞վ է այն սպառելու՝  բանից անտեղյակ լայն շրջանակների մոտ տպավորություն ստեղծելով, թե՝ տեսեք, տեսեք, Փաշինյանի կառավարությունն ի վերջո կարողացավ Իրանից գազ բերել, ջարդել ռուսական գազային մենաշնորհը, շրջանցել ռուսական «գազային շանտաժները» և այլ փուչիկանման առասպելներ:

Բնականաբար՝ ենթատեքստում հիշեցվում են արևմտյան պրոպագանդայի՝ շուրջ 20 տարվա հասակ ունեցող կեղծիքները՝ Քոչարյանը դիտավորյալ գազատարի տրամագիծը փոքրացրել է, ռուսներն ամեն ինչ արել են, որ գազատարը չկառուցվի, հետո էլ Քոչարյանն ու ռուսներն ամեն ինչ արել են, որ այն չգործի, գազ քիչ գա, գազատարով Իրանը չկարողանա Եվրոպա գազ ուղարկել… և նման թեզեր:

Ի՞նչ է եղել և կա իրականում:

  • Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում սկսված և 2008 թ. ավարտին հասցված Իրան-Հայաստան 207 կմ ընդհանուր երկարությամբ գազատարը կառուցվել է այն հաշվարկով, որ հնարավոր լինի բերել տարեկան մինչեւ 2,3–2,5 միլիարդ մ3 գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետության էներգետիկ անվտանգությունը (ՀՀ-ում սպառվել է մոտավորապես այդ ծավալից մի փոքր ավելի գազ):
  • Ռուսաստանը ոչ թե դեմ է եղել Իրան – Հայաստան գազատարի կառուցմանը, այլ ճիշտ հակառակը՝ նախագիծը մեծամասամբ իրականացվել է «ՀայՌուսգազարդի» կողմից, նախագծի կառուցման ավարտի պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել «Գազպրոմ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ չափազանց կարևորելով գազատարի դերն ու նշանակությունը՝ ՀՀ-ի համար ավելի հուսալի եւ կայուն էներգառեսուրսներ մատակարարելու տեսանկյունից:  
  • Թե՛ ՀՀ-ն, թե՛ Իրանը, թե՛ Իրան – ՀՀ գազատարի սեփականատեր «Գազպրոմը»՝ իբրև խոշոր էներգետիկ խաղացող, ոչ թե դեմ են եղել Հայաստանի տարածքով գազի տարանցմանը, այլ կողմ: Բայց Իրանի հետ այս ողջ ընթացքում, չհաշված որոշ փորձերին և հայտարարություններին (օրինակ՝ Վրաստան, Ուկրաինա ևն), որևէ երկիր չի պայմանավորվել այդ մասին: Բնականաբար՝ այստեղ իր դերն է խաղացել նաև Արևմուտքի կողմից Իրանի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությունը: Եվ ի՞նչ, այդ ո՞ր տրամաբանությամբ պետք է ՀՀ-ի տարածքում կառուցվեր, օրինակ, ոչ թե 700, այլ 1500 մմ տրամագծով խողովակաշար, արվեր կրկնակի և ավելի ծախս, թաղվեր հսկայական ռեսուրս, արդյունքում՝ մարդիկ նստեին ու տարիներով սպասեին, թե երբ Արևմուտքը կվերացնի պատժամիջոցներն Իրանի հանդեպ, և մի օր եվրոպական մի երկիր կբարեհաճեր գազի ներկրման պայմանագիր կնքել Իրանի հետ: Միթե՞ դա լուրջ է: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը, խոսելով տարանցման խնդրի մասին («Իրավունք», 2000 թ.), նշել է, որ Ուկրաինան բազմիցս արտահայտել էր իր հետաքրքրությունը Իրան-Հայաստան գազամուղի նախագծի նկատմամբ, սակայն, եթե իրանական գազի գինը ռուսականից երկու անգամ բարձր լինի, Ուկրաինան, բնականաբար, կհրաժարվի գնել այն։ 
  • Որքան մեծ է խողովակաշարի տրամագիծը, այնքան դժվար է դրանով մղել փոքր քանակությամբ գազ, և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ճնշումներ, հսկայական ծախսեր և այլն: Այսինքն, ըստ որոշների «տրամաբանության»՝ ՀՀ-Իրան գազատարը պետք է լիներ ոչ թե 700 (որն անհրաժեշտության դեպքում բավարարում է ՀՀ կարիքները), այլ, օրինակ, 1500 միլիմե՞տր: Եվ դրանից հետո ՀՀ ՋԵԿ-երին մատակարարվող փոքր քանակությամբ գազի մղման համար տարիներով արհեստականորեն  ծախսել հսկայական ռեսուրսներ՝ հուսալով, թե մի օր Եվրոպան կբարեհաճի խողովակը լիարժեք լցնել գազո՞վ: Հավելենք, որ արդեն իսկ լրացուցիչ ծախսեր են արվում ՀՀ կարիքների բավարարման համար նախատեսված մեծ խողովակով բերելով փոքր քանակությամբ գազ:
  • Ինչու՞ Իրանից գազ չի ներկրվել ՀՀ՝ ներքին սպառման համար: Ավելորդ անգամ հիշեցնենք՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ից ավելի էժան գազ տրվում է միայն Բելառուսին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀ գազ է մտնում Վրաստանով, որը ենթադրում է «Գազպրոմի» համար լրացուցիչ տարանցիկ ծախսեր, ապա մենք և Բելառուսը կարող ենք համարվել աշխարհում ամենաէժան գազ ստացող երկրները: Վերևում նշված հարցազրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը ժամանակին փաստել է, որ նախագծի իրականացման մեկնարկին խոչընդոտող երեք հիմնական խնդիր կա. 1.  շինարարություն սկսելու համար միջոցների բացակայությունը, 2. իրանական գազի գինը, 3. իրանական կողմը չի ցանկանում գազը Հայաստան մատակարարել ամբողջ տարվա ընթացքում։ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ իրանական գազը ռուսականից թանկ է, ինչը կարող է իրացման հետ կապված խնդիրներ առաջացնել:
  • 2022 թվականի նոյեմբերի 1-ին երկարացված Հայաստան-Իրան «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, որով կարտահանվի նաև իտալական Ռենկո ընկերության ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան և կավելանան Իրանից ներկրվող գազի ծավալները, ոչ թե «Ռուսաստանի դեմ հերոսական քայլ է», կամ «շրջանցում է ռուսական գազային շանթաժները» կամ «ի հեճուկս «Գազպրոմի» է», այլ իրականացվում է «Գազպրոմի» հետ միասին: Այսպես, Իրանից գազի ներկրմանը խանգարում կամ խոչընդոտում է ոչ թե ՌԴ-ն կամ «Գազպրոմը», այլ՝ Նիկոլ Փաշինյանի թրքամետ կառավարությունը, որը չի կառուցում ՀՀ-Իրան 400 կՎ  հզորության էլեկտրահաղորդման նոր (3-րդ) գիծը, ինչից հետո միայն հնարավոր կդառնա ավելացնել ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման ու Իրանից գազի ներկրման ծավալները: Ավելին՝ ՀՀ կառավարությունը հարկատուների գրպանից անցյալ տարի 34 մլն դոլար է փոխանցել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին (այն է՝ «Գազպրոմին»)՝ այս պարտավորությունների չկատարման պատճառով (իբրև տուգանք): Այսինքն՝ «Գազպրոմը» պատրաստակամ է, ասում է՝ գազը տվեք՝ կարտադրեմ էներգիան, Իրանը պատրաստակամ է, ասում է՝ գազը տալիս եմ, և միայն Փաշինյանի կառավարությունն է, որն ասում է՝ չեմ կառուցելու բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը:  Ի դեպ, դատելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի և Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակության համատեղ պայմանավորվածություններից, Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը պետք է սկսվեր դեռ 2015 թ. և ավարտվեր 24 ամիս անց՝ 2017 թ.: Թե ինչու՞ միս ու արյուն չտրվեց նախագծին՝ այլ քննարկման հարց է:
  • Փաշինյանի իշխանությունը «ի հեճուկս ռուսական գազային շանտաժների» ոչ միայն չի ավելացրել Իրանից ներկրվող գազը, ոչ միայն սեփական անգործությամբ (դիտավորյալ կամ ոչ) խոչընդոտում է իրանական գազի ներկրման ծավալների ավելացմանը, այլ ճիշտ հակառակը, տառացիորեն մի քանի ամիս առաջ՝ 2022 թ. հուլիսին, Մոսկվայում ստորագրել է գազային համաձայնագրի արձանագրությունը, որով ՀՀ-ն պարտավորվել է ներքին սպառման համար առաջիկա 10 տարում ձեռք բերել բացառապես ռուսական գազ։

Ելնելով վերոնշյալից՝ թող ընթերցողը որոշի, թե ո՞վ է իրականում ստեղծել էներգառեսուրսների  մատակարարման կայուն և հուսալի այլընտրանք, իսկ ով չի օգտվում դրանցից՝ մոլեգին կերպով նախապատրաստվելով թուրք-ադրբեջանական կապիտալի կործանարար ներհոսքին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն
Ամենադիտված