Սիրիայում երկրաշարժի հետևանքով մահացած տղամարդը կենդանացել է հուղարկավորության ժամանակ
ԱյլՍիրիայում հուղարկավորության ժամանակ կենդանացել է մի տղամարդ, ում մարմինը երկրաշարժից հետո գտել էին փլատակների տակ։ RT Arabic-ի փոխանցմամբ՝ ակտիվիստները տեղի ունեցած հրաշքի մասին գրել են սոցիալական ցանցերում, գրում է KP.ru-ն։
Ահմեդ Ալ-Մաղրիբի անունով երիտասարդի մարմինը հայտնաբերվել էր Աթարիբ շրջանում փլատակների տակ ողջ մնացածների որոնումների ժամանակ։ Բժիշկները հայտարարել էին , որ սիրիացին մահացել է սրտի կանգից։ Դիակը, ինչպես և սպասվում էր, տեղափոխել են դիահերձարանի սառնարան։ Երկու օր անց նրան դրել են պարկի մեջ՝ թաղելու համար։
Հրաժեշտի արարողության ժամանակ պարկն սկսել է շարժվել։ Պարզվել է, որ մահացած համարվող տղամարդը ողջ է։
Ահմեդ Ալ-Մաղրիբին տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նրա վիճակը գնահատվում է նորմալ։