ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի՝ Լաչինի հարցով որոշումները
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում, և հիշեցրել, որ դրանք պարտադիր են։
Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը պետք է ապահովվի․
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները:
Նա հիշեցնում է, որ դատարանի վճիռները պարտադիր են կատարման և հույս է հայտնում, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)