Արարատ Միրզոյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
ՔաղաքականՓետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացել է ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:
Հիշեցնենք, որ Կլաար Երևան է ժամանել երեկ՝ փետրվարի 23–ին։ Նրան ընդունել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր