6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օխոտի ծովում՝ Կուրիլյան կղզիների մոտ
ՀասարակությունԿիրակի գիշերը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օխոտի ծովում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, տուժածներ չկան, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղին։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլովնինո (Կունաշիր կղզի) գյուղից 102 կմ հարավ-արեւմուտք՝ 63 կմ խորության վրա։ Մինչեւ չորս բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ զգացել են Յուժնոկուրիլսկ քաղաքի (Կունաշիր կղզի) բնակիչները, մինչեւ երեք բալ ուժգնությամբ՝ Մալոկուրիլսկոյե (Շիկոտան կղզի) գյուղի բնակիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ցունամիի ահազանգ չի հայտարարվել, տուժածներ չկան, ավերածություններ չկան։