ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը 

2023-ին պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է

Հասարակություն

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը։

ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված և քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործողություններին միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում, միայն 2023թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։

Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 2-րդ մաս),  3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի և բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին և 3-րդ մաս) հատկանիշներով։

2023թ․ ընթացքում քննվող և մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետևանքով։

Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։

Ընդ որում,  կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։ Մասնավորապես՝  2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։

Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանամն միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ՝ 1 անձի նկատմամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ  ծառայողական պարտականությունները կատող համապատասխան ծառայողների, այդ թվում նաև պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը, քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Հետևաբար, հասարակական կարգը պահպանելու, Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացին չխոչընդոտելու նպատակով ինչպես երթևեկության մասնակիցներին, այնպես էլ` բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց և դրսևորել իրավահպատակ վարքագիծ։

Ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն,  անհամաձայնություն ունենալու պարագայում ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրվական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը մանրակրկիտ և անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորող բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք բերելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված