Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին 1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Երեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի «Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը 

2023-ի վարույթներով պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել են. ՔԿ

Իրավունք

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված և քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործունեությանը միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում, միայն 2023թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։

Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 2-րդ մաս), 3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի և բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին և 3-րդ մաս) հատկանիշներով։

2023թ․ ընթացքում քննվող և մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետևանքով։

Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։

Ընդ որում, կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։

Մասնավորապես՝ 2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։

Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանամն միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ՝ 1 անձի նկատմամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ ծառայողական պարտականությունները կատող համապատասխան ծառայողների, այդ թվում նաև պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը, քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Հետևաբար, հասարակական կարգը պահպանելու, Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացին չխոչընդոտելու նպատակով ինչպես երթևեկության մասնակիցներին, այնպես էլ` բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց և դրսևորել իրավահպատակ վարքագիծ։

Ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն, անհամաձայնություն ունենալու պարագայում ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրվական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը մանրակրկիտ և անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորող բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք բերելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Էրդողանն անվանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհըՀունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըԻնդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացելԵրեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններինԴատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին ԱԳ նախարար Սիբիգան նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններըԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Երբ Արևմուտքը կդադարի օգնել Ուկրաինային. ԶԼՄՌազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորություններըԱՄՆ-ն իր դաշնակիցներին հասանելիություն կտա իր պաշտպանական տեխնոլոգիաներին«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինանԿառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրըՄարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը Միացյալ Նահանգները աֆրիկյան երկու երկրի հետ համաձայնության է եկել՝ արտաքսելու այնտեղ միգրանտներին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության և ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների մասինՏրիխոլոգը նշել է՝ որ տարածված գեղեցկության պրոցեդուրան է ամենաշատը վնասում մազերըԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում48-ամյա ամերիկացի կոնգրեսականի արտաքինը բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցցանցերումՄեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Իսրայելը զգուշացրե՞լ է ԱՄՆ-ին Սիրիային հարվածելու մասին. Fox NewsՀամաշխարհային նոր պատերազմը չի բացառվում․ նման ընկալում կա թե՛ Եվրոպայում, թե՛ ՌԴ-ում (տեսանյութ) Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելԱրամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրաԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Սիրիան թուրքական զորքերին թույլատրել է մուտք գործել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազաԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքումՊուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափըԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրը և բոլոր ֆինանսական գործարքներըՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ) Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկելՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվումՄոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիրԱՄՆ-ը փոխել է իր մոտեցումը Իրանի նկատմամբ
Ամենադիտված