Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան 

ԱԱԾ-ն առաջարկում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ավելի երկար ժամկետներ սահմանել

Հասարակություն

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ավելի երկար ժամկետներ սահմանել  Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար: Մասնավորապես՝ առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն 40 տարի սահմանել  պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ է առաջարկվում սահմանել 30 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով Պետական գաղտնիքի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Գործող օրենքով պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետ է սահմանված մինչև 30 տարի, իսկ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ՝ 10 տարի:

«Ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար։ Միաժամանակ, կվերանայվեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները»,- ասաց Հարությունյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն նախագծերի փաթեթը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպած աշխատանքային քննարկումների ընթացքում։

«Մասնավորապես, պետական գաղտնիքի մասին օրենքի նախագծում խմբագրվել են պետական գաղտնիքի և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունները։ Հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը։ Նախագիծը լրացրել է գաղտնագրման համաչափության սկզբունքով՝միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը։ Վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները՝ նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ։ Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանվել են առավել երկար՝ համապատասխանաբար 40 և 30 տարի պահպանման ժամկետներ։

Հստակեցվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ դրույթները, նոր խմբագրությամբ են շարադրվել եզրափակիչ մասն ու անցումային դրույթները՝ առավել հստակ ամրագրելով օրենքի առանձին կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածները»,- տեղեկացրեց Հարությունյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հավելեց, որ  նախագծում կատարվել են մի շարք  խմբագրական բնույթի փոփոխություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին
Ամենադիտված