Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը
ԻրավունքԲարձրագույն դատական խորհուրդ դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները`էական կարգապահական խախտման հիմքով։
Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։