Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Թրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆ Գիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ռուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտից Սուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը» Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին 

Փաշինյանը կարևորել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թ․ տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները:

Զեկուցվել է, որ ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությունը միտված միջոցառում։

Ճարտարապետության և քաղաքաշինության մասով մշակվում են միկրոռեգիոնալ փաստաթղթից բխող, բնակավայրերի համալիր զարգացմանը միտված և աճի նոր բևեռների ստեղծման հայեցակարգային փաստաթղթերը։

Նշվել է, որ իրականացվող միջոցառումների շրջանակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Ըստ զեկույցի, ճարտարապետության և քաղաքաշինության մասով ներկայումս մշակվում է հանրապետությունում իրականացվող մեծածավալ կառուցապատման աշխատանքները կանոնակարգող փաստաթղթի՝ տարածքի հատակագծման նախագծի կարգը, որը նպատակաուղղված է բնակավայրերի առաջնահերթությունների հենքի վրա, խնդիրների միասնական լուծմանը միտված ու հանրության կարիքները հաշվի առնող փաստաթղթի կազմմանը՝ բացառելով տեղային-դրվագային լուծումները։

Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ ներկայումս մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։

Ներկայումս ընթացքի մեջ է նորմատիվատեխնիկական համակարգի մշակման, տեղայնացման, արդիականացման գործընթացը:

Նշվել է, որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործուներության պետական կարգավորման հիմնական միջոցներից է։ 2022 թ.-ին հաստատվել և կիրառության մեջ են դրվել թվով 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում՝ այդ թվում շինհրապարակների կազմակերպումը:

Ներկայացված միջոցառումների շրջանակում զեկուցվել է նաև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի հաստատման ու կիրառման, քաղաքաշինական ծրագրերում գլխավոր կապալառուի ներդրման հնարավորությունների, շինարարությունում նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման հնարավորությունների, շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովման, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացման, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին: Անդրադարձ է եղել նաև շենքերի ու շինությունների անձնագրավորման համակարգի ներդրման գործընթացին, լիցենզավորման գործընթացի բարեփոխումներին:

Ներկայացնելով բնակֆոնդի հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է բնակֆոնդի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը, մշակվել և հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնները, որոնք ենթակա են կիրառման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար:

Անդրադարձ է եղել երկրաշարժից հետո տեղադրված տնակներին, որի մասով կառավարության մոտեցումները և առաջնահերթություններն ամրագրող որոշումն ընդունվել է: Որոշման համաձայն՝ 2023 թ.-ին կիրականացվեն ցուցակների հաստատման, բյուջետային պլանավորման և ֆինանսավորում չպահանջող աշխատանքների իրականացում:

Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: 2022թ. ծրագրի ներքո տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով: Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ:

Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6 անգամյա աճ և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից:

Ընդհանուր առմամբ, քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022 թվականի ընթացքում համակարգվել են թվով 185 օբյեկտներ՝ 96 շինարարական և 89 նախագծային: 2022-ին ավարտվել են թվով 6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինպես նաև 1 բազմաբնակարան շենքի:

Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում:

Ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ 2022-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits համակարգի միջոցով:

Մշակման փուլում է գտնվում Քաղաքաշինության բնագավառի պետական գործառույթների միասնական հարթակը, որը հասանելիություն է ապահովելու պետական համալիր փորձաքննություն, Քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման և հողերի նպատակային նշանակության փոփոխության առցանց համակարգերին։

Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգը ներկայումս գտնվում է ծրագրավորման ավարտական փուլում։ 2023 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել համակարգի պիլոտային գործարկում։

Կարգավորվել է կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար:

Արդիականացվել է կոմիտեի կայքը, որը ներառում է իր մեջ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որոնման համակարգ ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ծրագրերի քարտեզ:

Փաշինյանը կարևորել է է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն:

Վարչապետը հավելել է, որ դա կնպաստի քաղաքաշինմության ոլորտի ընդհանուր զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը:

Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով: «Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ամենադիտված