Բաքուն ֆինանսական փոխհատուցում է պահանջում Հայաստանից․ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը, համաձայն Էներգետիկ խարտիայի պայմանագրի, Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ Հայաստանից ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ իբր Արցախի տարածքում «առանց թույլտվության 37 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․ «Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։
Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել էր Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։