Թոշակառուն յոթ հազար անգամ ոստիկանություն է զանգել ու բանտ նստել
ԱյլԲրիտանական Հորշեմ քաղաքի բնակիչը բանտ է նստել այն պատճառով, որ 2020 թվականի սեպտեմբերից ավելի քան յոթ հազար անգամ զանգահարել է Սասեքս կոմսության ոստիկանություն ու շտապօգնություն և վիրավորել հեռախոսազանգերին պատասխանող օպերատորներին։ Հաղորդում է Sussex Express-ը:
Դատավարության ընթացքում 77-ամյա Ռոջեր Ջեքսոնն իրեն մեղավոր է ճանաչել։ 2020 թվականի սեպտեմբերից թոշակառուն 400 ժամ է անցկացրել՝ զրուցելով ոստիկանության և շտապօգնության օպերատորների հետ։ Բրիտանացին համառորեն զանգահարել է շտապօգնություն և վիրավորել օպերատորներին։ Նրան բազմիցս զգուշացրել են բժիշկներին ու ոստիկաններին ուղղված հեռախոսային վիրավորանքների անթույլատրելիության մասին, սակայն ի վերջո տղամարդը ձերբակալվել է։
«Ջեքսոնի զանգերի քանակն ու հաճախականությունը զբաղեցնում էր գիծը և բացասաբար էր ազդում կոնտակտային կենտրոնի՝ օգնության կարիք ունեցող բնակչությանը ծառայություններ մատուցելու կարողության վրա», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Շտապօգնության խոսնակ Նաթան Դաքսներն ասել է, որ Ջեքսոնը ամեն օր բանավոր բռնության էր ենթարկում աշխատակիցներին, և նրա գործողությունների բացասական ազդեցությունը չպետք է թերագնահատվի: «Նույնիսկ մեկ կեղծ զանգը վտանգում է մարդկանց կյանքը և շեղում մեր ուշադրությունն ու ռեսուրսները նրանցից, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն»,- շեշտել է նա։
Ջեքսոնը դատապարտվել է երեք տարի 3 ամիս ազատազրկման։