Փերիս Հիլթոնը ներկայացել է անկեղծ զգեստով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամերիկացի մոդել Փերիս Հիլթոնը կրկնել է 21 տարի առաջվա իր կուլտային կերպարը և գրավել պապարացիների ուշադրությունը։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
42-ամյա հայտնին հանրությանը ներկայացել է արծաթագույն Nicole + Felicia կորսետի փայլուն մինի զգեստով, որը համադրվել է նմանատիպ բարձրակրունկ կոշիկների հետ։ Ընդ որում, հեռուստաաստղի մազերն արձակված են եղել, իսկ դեմքին մեղմ դիմահարդարում է արվել։ Բացի այդ, նա կրել է արևային ակնոցներ։
Հայտնի է, որ Հիլթոնը դեռ 2002 թվականին իր 21-ամյակի առիթով կազմակերպված երեկույթին ներկայացել էր խորը դեկոլտե ունեցող նմանատիպ կարճ զգեստով։ Այն ժամանակ նա ընտրել էր Julian Macdonald ապրանքանիշի հանդերձանք, իսկ ձեռքերում պահել վարդագույն պայուսակ։




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)