Քիմ Քարդաշյանին մեղադրել են պլաստիկ վիրահատության մեջ՝ Մեգան Ֆոքսի հետ նմանության պատճառով
ԺամանցԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կասկածել են դեմքի պլաստիկ վիրահատության մեջ՝ Skims ապրանքանիշի նոր գովազդում հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսի հետ նմանության պատճառով։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են բրենդի Instagram-ի էջում։
Հայտնի աստղը նկարահանվել է իր սեփական ընկերության գովազդի համար՝ շագանակագույն կրոպ տոպով և 80 դոլար արժողությամբ շորտերով, ինչպես նաև շապիկով ու զգեստով, որոնք ներկայացված են Skims տեսականու մեջ՝ 48 և 58 դոլար արժողությամբ:
Հետևորդներն ուշադրություն են դարձրել Ֆոքսի և Քարդաշյանի միջև անսպասելի նմանությանը, ինչի պատճառով էլ վերջինիս մեղադրել են վիրահատական միջամտությունների մեջ։ «Մեգան, դու՞ ես», «Ի՞նչ է արել Քիմը իր դեմքի հետ», «Նրանք ունեն ընդհանուր վիրաբույժ», «Ինձ թվաց, Մեգան Ֆոքսն է»,— գրել են նրանք։