Մեքսիկայի նախագահը սոցիալական ցանցերում հրապարակել է անտառային էլֆի լուսանկար
ԱյլՄեքսիկայի նախագահը սոցցանցի իր էջում հրապարակել է առասպելական արարածի լուսանկար։ The New York Post-ը, վերապատմելով նախագահի խոսքերը, հայտնում է, որ լուսանկարում, ըստ հրապարակման վերնագրի, պատկերված է մայաների առասպելական անտառային էլֆը։
Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնի է Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների և նրանց համոզմունքների հանդեպ իր զգայուն և հարգալից վերաբերմունքով: Սոցցանցերի իր անձնական էջում կատարած հրապարակման մեջ նա արարածին անվանել է ալուշ: Օբրադորը կցել է նաև նկար, որում ալուշի պատկերը փորագրված է մայաների հնագույն բնակավայրերից մեկի քարի վրա։
Ալուշը մայաների ժողովրդական բանահյուսության կերպար է, անհնազանդ ու չարաճճի խաբեբա թզուկ, բնության ոգին։