Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ
ՀասարակությունՓետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը:
Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:
Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար: