Վլադիմիր Պուտինի վերջին 4 տարիների եկամուտը կազմում է 18 միլիոն ռուբլի
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարագրել է իր տարեկան եկամուտները։ Վերջին 4 տարիների ընթացքում Պուտինի եկամուտները կազմել է մոտ 18 մլն. ռուբլի։ Այս տվյալներն այսօր հրապարակել է «Российская газета»։
Ըստ եկամուտների հայտարարագրման տվյալների՝ ՌԴ վարչապետի եկամուտները գոյացել են աշխատավարձից, զինվորական թոշակից, բանկային ավանդների տոկոսադրույքներից և բաժնետոմսերից։ Պուտինն իր անունով ունի 10 բանկային հաշիվներ, ինչպես նաև «Սանկտ-Պետերբուրգ» բանկում 230 բանկային բաժնետոմսեր։
Սեփական գույքը կազմում է 77, 7 քառակուսի մետր տարածքով Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարանը և Մոսկվայի մարզում գտնվող 1500 քառակուսի մետր հողատարածքը։
Իսկ վարչապետ Պուտինի կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի բանկային հաշիվները կազմում են ավելի քան 8.3 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից