Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվել Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մասնակցել է ԵՄ/ԵԽ կողմից իրականացվող ծրագրի ամփոփիչ նիստին

Հայաստան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) կողմից իրականացվող՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին, որին ներկա էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը:

Դեռևս 2019 թվականից մեկնարկած «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում իրականացվող վերը նշված ծրագրի նպատակն է՝ աջակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումներին, այդ թվում՝ նպաստել կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով հիշյալ ծրագրի և Հայաստանի կողմից հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված միջոցառումներին՝ ԵԽ և ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ համատեքստում նոր ինստիտուցիոնալ մարմինների, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող միակ մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը իրապես հաջողված քայլ էր:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին աջակցելու համար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն իր գնահատանքի խոսքն է ուղղել հատկապես ծրագրի այն մասնակիցներին, որոնք աշխատել են նվիրումով և իրենց փորձն ու գիտելիքներն են ներդրել՝ ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորինս արդյունավետ և նպատակային իրագործելու համար:

Միաժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վերահաստատել է եվրոպացի գործընկերների արտահայտած այն դիրքորոշումը, որ Հայաստանում իսկապես առկա է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, որը դրսևորվում է նաև Կոմիտեի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հաստիքակազմի համալրմանն ու կառույցի այլ կարողությունների զարգացմանն ուղղված՝ կառավարության օպերատիվ արձագանքով:

Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ԵՄ/ԵԽ հայաստանյան ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլում արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն առավել ակտիվ ներգրավվածություն կունենա, և եվրոպացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
Ամենադիտված