ԱՄՆ-ում կորած շունն ինքնուրույն գնացել է ապաստարան
ԱյլԱՄՆ-ում կորած շունն ինքնուրույն գնացել է ապաստարան, գրում է Goodnews Network-ը։
Բեյլի անունով շունը, որին փողոցից վերցրել էր տեխասցի ընտանիքը, անհետացել էր։ Կենդանու տերերը փորձել էին գտնել ընտանի կենդանուն՝ սոցիալական ցանցերում կորստի մասին հայտարարություն տեղադրելով, սակայն անարդյունք։ Բայց շուտով շունը գտնվել է։
Բեյլին քայլել է մոտ 15 կիլոմետր և հայտնվել անօթևան կենդանիների կացարանի կողքին։ Շունը քթով սեղմել է դռան զանգի կոճակը՝ օգնություն ստանալու համար։ Հաստատության աշխատակիցը կենդանուն ներս է թողել, որից հետո կամավորների թիմն օգնել է ընտանի կենդանուն և ընտանիքին վերամիավորվել:
«Շներն ավելի խելացի են, քան մարդիկ կարծում են: Ինչպե՞ս նա իմացավ, թե որ ուղղությամբ պետք է գնալ», — զարմացած ասել են ապաստանի աշխատողները։