63-ամյա մոդելը նկարահանվել է Marks & Spencer-ի ներքնազգեստի գովազդում
ԼուսանկարներՄոդել Նիկոլա Գրիֆինը նկարահանվել է բրիտանական Marks & Spencer ապրանքանիշի plus size ներքնազգեստի գովազդում։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։
Հրապարակված լուսանկարում 63-ամյա մոդելը ներկայացել է դասական կոստյումով։ Միաժամանակ նա հանել է բաճկոնն ու բեժ կրծկալով ցուցադրել կազմվածքը։ Գրիֆինն իր տեսքն ամբողջացրել է պարանոցին շղթայի տեսքով աքսեսուարով։
Ընդ որում, Գրիֆինն ասել է, որ ինքը քննադատվում է հասարակության կողմից։ «Ինձ դատում են այն բանի համար, որ համարձակվում եմ ցույց տալ իմ մարմինը, թեև ես հարթ մաշկ ու որովայն չունեմ: Բայց ես վստահ եմ ինքս ինձ վրա»,- ասել է նա: