Լեռնապարի ղեկավարը բերման է ենթարկվել, կասկածվում է, որ թմրանյութ է պահել, օգտագործել, իրացրել
ՀասարակությունԱյսօր ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Արագածի բաժին են բերման ենթարկել Լեռնապար բնակավայրի բնակիչ 55-ամյա Վաչիկ Պողոսյանին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները հիմնավոր կասկածներ են ուղեցել, որ նա իր մոտ պահում է թմրանյութ և օգտագործում։ Եվ այդ կասկածանքով էլ Լեռնապար գյուղում կանգնեցրել են նրան, ով եղել է Mercedes ML մակնիշի 01 HH 004 համարանիշի ավտոմեքենայով։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա՝ Լեռնապար բնակավայրի տան հետնամասի խորդանոցում հայտնաբերվել է 17․27 գրամ մանրացված, չորացված և յուրահատուկ հոտով կանեփանման զանգված, 4 հատ կաթոցիչներ, 1 հատ գլանակ և 6 հատ կանեփի սերմնահատիկներ։
Ըստ աղբյուրի՝ Լեռնապար բնակավայրի վարչական ղեկավարն է։ Եվ նրան ու կազմված փաստաթղթերը Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, Mercedes-ն էլ տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։