Աղջիկը մեքենայով հարվածել է ընկերոջն՝ իր չիփսն ուտելու համար
ԱյլԱվստրալուհին զայրացել է ընկերոջ վրա իր չիփսն ուտելու համար և որոշել է մեքենայով վրաերթի ենթարկել նրան։ Դեպքի մասին հաղորդվել է ladbible կայքում։
Տուժողի խոսքով՝ մինչ ինքն ու աղջիկը երթևեկում էին մեքենայով, ինքը նրա ֆասթֆուդով փաթեթից մի երկու չիփս է հանել։ Աղջիկը սարսափելի զայրացել է, ստիպել նրան անմիջապես իջնել մեքենայից ու փորձել է վրաերթի ենթարկել։
Ըստ տղայի՝ նա վճռել էր սպանել իրեն։ Ինքը՝ աղջիկը, պնդում է, որ դիտմամբ չի հարվածել տղային, այլ պատահաբար էր սեղմել էր գազին։ Նա գտնվում է տնային կալանքի տակ, հետաքննություն է ընթանում։