ԱՄՆ բանակի քարտուղարն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունն «ինքն իրեն կլուծվի»
ԱՄՆ բանակի քարտուղար Քրիստին Վորմութը կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը «ինքն իրեն կլուծվի» մեկ-երկու տարում։ Այս մասին նա հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ուկրաինայում պատերազմն ինքն իրեն կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում», - ասել է Վորմութը:
Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտությունը ավելի շատ կձգձվի, քան սպասվում էր։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել