Ալիևը բողոքել է Մեծամորի ԱԷԿ-ից և նոր անհեթեթ մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ն անվանել է «սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար»: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևն հայտարարել է, թե իբր Մեծամորի ատոմակայանի գործունեությունը «մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար»։
Ալիևը նաև նոր անհեթեթ մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե «մտահոգիչ է Մեծամորի ատոմակայանի միջուկային որոշ նյութերի անօրինական առևտուրը»։
Հիշեցնենք, որ միջազգային փորձագետները համակարծիք են Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)