Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ադրբեջանական կողմը սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը․ Փաշինյան

Արտաքին Քաղաքական

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է. «Տիկնայք և պարոնայք, ուրախ եմ, որ այսօր ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բեռլինում: Այսօր մենք մտքերի շատ լավ ինտենսիվ փոխանակություն ունեցանք հարաբերությունների խորացման մասին: Դուք հետևել եք, տեսել, որ վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին մենք ցանկանում ենք շարունակել օգնել Հայաստանին մեր հնարավորությունների սահմաններում: Մի կարևոր քայլ մենք կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում` այստեղ էլ օգնելու բարեփոխումների ճանապարհին:

Մենք նաև խոսեցինք Ռուսաստանի հարձակողական պատերազմի մասին, և Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նրա զգալի ազդեցության մասին:

Ես գիտակցում եմ, որ նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:

Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:

Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, այդ նույնն արել ենք նաև եվրոպական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում: Ընդ որում, գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը:

Մտքերի փոխանակություն ենք իրականացրել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին, անդրադարձել ենք նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Գերմանիան Եվրամիության մեջ ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այս համատեքստում վարչապետին խնդրել եմ քաջալերել` շարունակելու կոռուպցիայի դեմ պայքարի իր գործը: Այլ հարցերի ևս անդրադարձել ենք, շնորհակալ եմ պարոն վարչապետին այցի համար: Համոզված եմ, որ հետագայում այլ շատ հարցեր կունենանք և հարցեր կքննարկենք»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգարժան պարոն կանցլեր,
Տիկնայք և պարոնայք,

Նախ` ցանկանում եմ իմ գործընկեր Օլաֆ Շոլցին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:

Մեր պատվիրակությունը և ես գոհունակությամբ ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները:

Քննարկել ենք Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորել ենք երկուստեք շարունակական ջանքերը առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը՝ որպես երկկողմ գործընկեր, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությունը։

Անդրադարձել ենք հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը, մասնավորապես` գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությանը Հայաստանում: Լիահույս ենք, որ մոտ ապագայում KfW և GIZ տեղական գրասենյակների բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զարգացման համագործակցության համար:

Գերմանիան և Հայաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության երկարամյա փորձ ունեն, փոփոխվող կլիմայի պայմաններում, մենք հետաքրքրված ենք զարգացնելու այդ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման, անտառվերականգնման և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Մենք հետաքրքրված ենք նաև «կանաչ ջրածնի» զարգացման հարցում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտակրթական ոլորտում: Հայկական և գերմանական ԲՈՒՀ-երի և անհատ գիտնականների միջև կա արդյունավետ համագործակցություն, որը զարգացման մեծ ներուժ ունի։

Չափազանց կարևոր են նաև համատեղ մշակութային միջոցառումները և մարդկանց միջև շփումները։

Մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական համագործակցությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, մասնավորապես, վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդարանականների ակտիվ շփումներն ու այցելությունները։

Երկկողմ հարաբերություններում կարևոր դեր ունի նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որի շրջանակներում ունենք արդեն իսկ հաստատված համագործակցության բազմաթիվ օրինակներ:

Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցելու նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու հարցում։

Մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Ընդգծել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը համագործակցության նոր հեռանկարներ է բացում ԵՄ անդամ երկրների հետ մեր երկկողմ ձևաչափում:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ կրկին մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ես նաև անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն եմ հայտնել, որովհետև գիտեմ նաև, որ այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր քննարկումների առանցքային թեմաներից է եղել, ինչպես կանցլերն ասաց, Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: Նաև կարևոր է ընդգծել, որ կարծում ենք շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար:

Պիտի ընդգծեմ, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Հարգելի՛ ներկաներ,
Հարգարժան կանցլեր Շոլց,

Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Պատրաստակամ ենք ջանքեր ներդնել՝ նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը»:

Հարց - Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – Հարցս ուղղում եմ պարոն կանցլերին: Ադրբեջանն արդեն 81 օր փակ է պահում Լեռնային Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտելով այնտեղ գտնվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու նաև ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Ինչպես նշեց պարոն վարչապետը, փետրվարի 22-ին Հաագայի դատարանը որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել անձանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս որոշումը ենթակա է պարտադիր կատարման միջազգային իրավունքի տեսակետից, բայց Ադրբեջանը մինչ օրս փակ է պահում Լաչինի միջանցքը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի այս որոշման անտեսումը:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց - Շնորհակալություն Ձեր հարցի համար, մանրամասն ներկայացրեցիք իրավիճակի մտահոգիչ լինելը: Մենք արդեն խոսել ենք մեր քննարկման ժամանակ: Ուզում եմ կրկնել այն, ինչ հստակ ասացի սկզբում. մենք ինքնորոշման իրավունքի կողմնակիցն ենք, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, և ընդհանուր առմամբ, պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք: Մենք մանրամասն խոսեցինք այդ հարցի մասին: Ուրախ եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մասնակցում է, միջնորդում է: Մենք նույնպես մեր ջանքերը և դերն ունենք: Իսկապես դժվար է առաջնորդությունը, շատ կարևոր է, և իմ գործընկերոջ առաջնորդությունը շատ եմ ողջունում, իսկապես տպավորիչ է այս ծանր իրավիճակում:

Հարց – Պարոն դաշնային կանցլեր, ուզում եմ հարցնել Ռուսաստանի սանկցիաները շրջանցելու մասին: Առևտուրը նվազել է Եվրամիության հետ, բայց Հայաստանի հետ մեծացել է, և նախորդ ամիս մենք Էկոնոմիկայի նախարարից իմացանք, որ երրորդ երկրների միջոցով են շրջանցում սանկցիաները. կարո՞ղ է Հայաստանը նույնպես այդ երկրների թվում է: Ի՞նչ եք մտածում, պե՞տք է անդրադառնալ դրան:

Պարոն Փաշինյան, ցանկանում եմ նշել, հետազոտություններն ասում են, որ աճել են սանկցիաները շրջանցելու հետ կապված երրորդ երկրների քայլերը: Ի՞նչ եք Դուք ձեռնարկում շրջանցման քայլերը հաղթահարելու համար:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն այս հարցի համար: Մենք այդ մասին նույնպես խոսել ենք, դա նույնպես մեր հարաբերությունների մաս է: Մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցի համար: Մենք, իհարկե, մեր գործելակերպի համաձայն, որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք և ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք և թափանցիկ ենք: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, փոխվում են հարաբերությունները: Եվ ես ուզում եմ ասել՝ ոչ միայն Եվրամիությունից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի Եվրամիության երկրներ և դա նաև այն պատճառով, որ մենք հետաքրքրված են Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման գործում:

Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է, և ես պիտի Ձեզ բերեմ մի օրինակ, որ անցյալ տարվա գարնանն արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիրաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, որ ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել: Մյուս կողմից, իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետևենք իրադարձություններին, որ նաև մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ:

Հարց – Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումից հետո նշվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը կներառի նաև անվտանգային բաղադրիչը, քանի որ այն այլևս չի համապատասխանում հարաբերությունների այն մակարդակին, որն այսօր ունեն Հայաստանը և Եվրամիությունը: Ուզում եմ իմանալ նախ այս ուղղությամբ օրակարգում կա՞ն այսպիսի հարցեր, թե ոչ, և Եվրամիության դիտորդների թվաքանակի ավելացում առաջիկայում կարո՞ղ ենք ակնկալել, թե ոչ:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շատ հպարտ եմ ընդհանրապես ամբողջ այս առաքելությամբ, առաջին հերթին, մեծ ներդրում է, կզարգացնենք այս առաքելությունը և կտեսնենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն ասացի, որ այդ թեման եղել է մեր քննարկման հարցերից մեկը: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ կայացված որոշման համար: Բայց քանի որ Դուք պայմանագրի մասին հիշեցիք, այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինիգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեր երկիրն Ուկրաինայի բանաձևի հարցում անցած շաբաթ ձեռնպահ է քվեարկել: Ինչո՞ւ չեք ցանկանում լիարժեքորեն դատապարտել Ռուսաստանի հարձակողական պատերազմը:

Պարոն կանցլեր, Դուք Միացյալ Նահանգներ եք մեկնում, Դուք կարող եք նաև Բայդենի հետ խոսել, հանդիպել: Պարոն Մերցը Ձեզ մեղադրում է գաղտնի գործունեության մեջ և արդյոք ռազմական արդյունաբերության հարցեր պետք է քննարկեք նաև Միացյալ Նահանգներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հարթակներում դրսևորվի և դրսևորի իրեն միջազգային հանրության պատասխանատու անդամ: Մենք այս ուղղությամբ, կարծում եմ, անում ենք և արել ենք շատ տեսանելի քայլեր և մեր սկզբունքային այս դիրքորոշումը շարունակվելու է պահպանվել:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն հարցի համար: Սա մեր Տրանսատլանտյան համագործակցության որակի արդյունքն է: Ե՛վ Գերմանիայի կանցլերի, և՛ Միացյալ Նահանգների նախագահի հարաբերությունների մասին ենք խոսում: Շատ հաճախ ենք մենք խոսում իրար հետ, մտքերի փոխանակություն, նաև հեռախոսով, տեսակոնֆերանսներով: Մենք նաև ցանկանում ենք, որ ինչպես դա նորմալ է, արդեն միասին խոսել ուղիղ: Եվրոպական երկրների հետ էլ ենք նույնն անում և ուրախ եմ, որ այդ համատեղ պարբերական աշխատանքը համապատասխանում է մեր հարաբերությունների որակին: Շատ բաներ բարդացել են: Ինչպես ԳԴՀ նախագահն ասաց, կարծես իր հունից դուրս է եկել աշխարհը: Շատ կարևոր է, որ սերտ համագործակցող ընկերներ, գործընկերներ իրար հետ խոսեն մշտապես: Առանձնահատուկ ոչ մի բան չկա, բայց պետք է ուղիղ խոսել և ուրախ եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված