Երեխան ոստիկանությանն է հանձնել տանը թաքնված հանցագործին
ԱյլԱՄՆ Կենտուկի նահանգի Ուիլյամսբուրգ քաղաքում երեխան ոստիկանությանն է հանձնել տանը թաքնված հանցագործին, ում մասին մեծահասակները լռել էին։ Այս մասին հայտնում է Fox 4 News-ը։
Ոստիկանությունը մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով որոնում էր 45-ամյա կնոջ։ Իրավապահները խուզարկությամբ մտել են առանձնատուն։
Սենյակում գտնվող մեծահասակներից ոչ ոք նրանց չի ասել, որ կասկածյալն իրենց տանը է: Այդ ժամանակ տուն որպես հյուր այցելած փոքրիկ երեխան վեր է կացել, ձեռքերը դրել կոնքերին ու ասել. «Ազնիվ լինելը լավ է։ Մենք չպետք է ստենք»: Դրանից հետո տղան ոստիկաններին հայտնել է, որ իրենց փնտրած կինը թաքնվել է լոգարանի հարեւանությամբ գտնվող սենյակում։ Հանցագործը ձերբակալվել է իր մոտ թմրանյութ պահելու համար։
Ոստիկանությունից պարզաբանել են, որ երեխան որպես հյուր է եկած եղել, և նրան վտանգ չի սպառնում։ «Նա առողջ էր, խելացի, և ոչ ոք նրան չի նեղացրել: Պարզապես նա սխալ պահին սխալ տեղում էր հայտնվել»,- հայտնել են ոստիկանությունից: