Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները` հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ:
Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: