Lamborghini-ն ավտոմեքենաների ռեկորդային շքերթ է կազմակերպել
ԼուսանկարներԻր 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում իտալական ավտոարտադրող Lamborghini-ն Ճապոնիայում հավաքել է ավելի քան 280 ավտոմեքենա, այդ թվում՝ պատմական մոդելներ և բացառիկ սուպերքարեր: 251 Lamborghini-ով շքերթը սահմանել է աշխարհի ամենամեծ Lamborghini շքերթի համաշխարհային ռեկորդը՝ միաժամանակ նույն ուղու վրա ամենաշատ Lamborghini ավտոմեքենաների քանակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Lamborghini-ն ներկայացրել էր Huracan STO Time Chaser_111100-ը` բացառիկ ավտոմեքենան, որը ստեղծվել է իտալական ավտոարտադրողի 60-ամյակի պատվին ժամանակակից ճապոնացի նկարիչ IKEUCHI-ի կողմից: