Բրյուս Ուիլիսն իր հիվանդության մասին հաղորդումներից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
ԼուսանկարներԲրյուս Ուիլիսին լուսանկարել են Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի փողոցներում զբոսնելիս։ Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանն առաջին անգամ է ներկայացել հանրությանն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է ճակատաքունքային դեմենցիա:
Դերասանը հանդիպել է ընկերների հետ։ Տղամարդիկ մտել են սրճարան, որից հետո զբոսնել են քաղաքի փողոցներով։ Բրյուս Ուիլիսը հագել էր կապույտ սպորտային վերնաշապիկ և սև ջինս, ինչպես նաև մոխրագույն գլխարկ։
Վերջին անգամ դերասանը հանրությանը հայտնվել էր հունվարի վերջին։ Սակայն այն ժամանակ հանրությունը դեռ տեղյակ չէր նրա ախտորոշման մասին: