Ատամնաբույժը պատմել է, թե ինչու չի կարելի լվանալ ատամները ցնցուղի տակ
ԱյլԱնգլիացի ատամնաբույժը պատմել է, թե ինչու չի կարելի լվանալ ատամները ցնցուղի տակ լողանալիս, գրում է Daily Mail-ը։
Ատամնաբույժ Փայալ Բհալլայի խոսքով՝ ցնցուղի տակ ատամները լվանալը մի քանի հետևանք է ունենում։ Առաջինը ատամի խոզանակի՝ ժամանակից շուտ վնասվելն է։ Երկրորդը՝ այն մեծացնում է մարմնի այլ մասերից մանրէների՝ բերան տեղափոխելու միջոցով վարակվելու հավանականությունը:
«Ցնցուղի գլխիկը կարող է պարունակել բակտերիաներ, և երբ դուք խոզանակում եք ձեր ատամները ցնցուղի տակ, կարող եք ձեր ատամի խոզանակի վրա բակտերիաներ վերցնել, ինչը մեծացնում է հիվանդանալու հավանականությունը», - բացատրել է նա:
Փոխարենը՝ նա խորհուրդ է տվել ատամի խոզանակը պահել չոր և մաքուր տեղում և հեռու՝ պոտենցիալ աղտոտման վայրերից, ինչպիսիք են զուգարանները կամ լվացարանները: