Քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը․ հստակ հանձնարարականներ են տրվել
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը:
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Հիշեցնենք, այսօր՝ մարտի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի։