Բրիտանացին վիճակախաղով Lamborghini է շահել և շաբաթներ անց վթարի ենթարկվել
Այլ
Մեծ Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով շահել է Lamborghini սուպերքար, իսկ մի քանի շաբաթ անց դրանով վթարի ենթարկվել, հայտնում է Daily Mail-ը։
Հունվարին 24-ամյա Գրանթ Բերնեթը, գրեթե 1 ֆունտ ծախսելով մասնակցության համար, հաղթել է Click Competitions առցանց վիճակախաղի գլխավոր մրցանակը: Կազմակերպիչները երիտասարդին ընտրություն են առաջարկել Lamborghini Huracan-ի և 100.000 ֆունտ ստեռլինգ դրամական մրցանակի միջև, և նա ընտրել է մեքենան։
Փետրվարի վերջին Բերնեթը սոցցանցերում հայտնել է, որ վթարի է ենթարկվել իր շահած Lamborghini-ն վարելիս։ Մեքենան զգալի վնաս է ստացել։ Երիտասարդն ասել է, որ իր սուպերքարի հետնամասին բախվել է մեկ այլ ավտոմեքենա, ինչի պատճառով ինքը կորցրել է կառավարումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն