Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» «Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ» Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել 

«Գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ»․ հայտարարություն

Հասարակություն

«Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սուպերմարկետների ցանցը ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Արդյունքում 1999թ հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: 

Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը՝ «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից: Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից: Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդրություններն անարձագանք են մնացել:

«Ստանալով չորս մեղադրվող անձանց կալանավորման մասին որոշումները՝ տպավորություն է, որ բոլորը մեկ մարդու կողմից գրված տեքստեր են, որոնցում պարզապես ձևականորեն շարադրված են քննիչների կողմից ներկայացված ձևակերպումները։ Մեր կողմից դատարաններին են ներկայացվել հիմնավոր կասկածը հերքող մի շարք փաստական տվյալներ, որոնց ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարվել դատական ակտում, այլև դատարանի կողմից չեն վերլուծվել քննիչների կողմից ներկայացված տվյալները՝ հիմնավորելու, թե որքանով են դրանք բավարար առկա կասկածը հավաստելու համար։ Բացի այդ, դատարաններն ընդհանրապես չեն պատաճառաբանել, թե ինչու կիրառելի չեն կարող լինել այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, տնային կալանքը կամ նույնիսկ դրանց համակցությունը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու մեր մտահոգությունները գործի ուղղորդված բնույթի վերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը:

Պաշտպանական խումբն անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։  

«Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն  ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։ Ամենաբարձր մակարդակում արվում են հայտրարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝  իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից։  Որքան էլ վարչապետն ասում է «չխախտելով անմեղության կանխավարկածը»՝ իր խոսքերն ամենաուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարն անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը: 

Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ։ Այս ամենն ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցել իր անմեղությունը և զուգահեռ աշխատել` վճարելով հարկեր և աշխատավարձեր»,-ասված է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ ուժի ցուցադրմամբ, ակնհայտ ապօրինություններով և ընկերության գործունեությունը կաթվածահար անելու համակարգված փորձերը մեկնարկել են «Նոր Զովք» ընկերության հանդեպ դեռ հունվարի 24-ին սկսած մասնավոր անձանց կողմից խուլիգանական հարձակումների և դրա հետևանքով մեծ վնասներ հասցնելու միջադեպերից հետո: Այս հանգամանքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը, կան այլ էական հանգամանքներ ևս, որոնք դեռևս կբացահայտվեն ընկերության ղեկավար կազմի և պաշտպանական խմբի կողմից շուտով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Ամենադիտված