Լերա Կուդրյավցևան Ռուսաստանից մեկնել է Իրան
ԺամանցՀեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր Instagram-ում հայտնել է, որ Ռուսաստանից մեկնել է Իրան։
«Ես Իրանում եմ։ Հետաքրքի՞ր է: Անկասկած։ Ես ձեզ կպատմեմ Իրանի մասին՝ մի երկրի, որն ապրում է պատժամիջոցների տակ արդեն 43 տարի»,- գրել է Կուդրյավցեւան։
Նա մնում է հեղինակավոր հյուրանոցում և հետևորդներին ցուցադրել է իր սենյակը և հյուրանոցի նախասրահը: Կուդրյավցևայի խոսքով, երբ ինքն իջել է հյուրանոցի նախասրահ, դաշնակահարուհին նվագում էր Ռուսաստանի հիմնը։
«Դա, իհարկե, իսկապես անսպասելի էր»,- ընդգծել է հեռուստահաղորդավարուհին։