Վրաստանի ՆԳՆ-ն պարգևատրել է շանը՝ Թուրքիայում մարդ փրկելու համար (լուսանկարներ)
ԼուսանկարներՎրաստանի ՆԳՆ-ն պարգևատրել է շանը՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդ փրկելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարար շունը՝ Տինտո անունով, պարգեւատրվել է «Կյանքեր փրկելու համար» հատուկ կրծքանշանով, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվել է, Տինտոն օգնել է փրկել մի տղամարդու կյանքը, ով երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էր հայտնվել: Նշանը շանն է փոխանցել հրշեջ-փրկարարական վարչության պետի տեղակալ Մամուկա Սեպիաշվիլին։