Իտալիայի «վերջին կնքահոր» քրոջը ձերբակալել են մաֆիային աջակցելու համար
ԱյլՎերջերս բանտարկված «Կոզա Նոստրայի» ղեկավար Մատեո Դենարոյի քույրը՝ Ռոզալիան, ձերբակալվել է մաֆիային աջակցելու համար, հայտնում է Notizie Oggi-ն։
Հրատարակության տվյալներով՝ Ռոզալիան օգնել է նրան 30 տարի խուսափել բանտից և հանդես է եկել որպես մաֆիոզ ընտանիքի «գանձապահ»։ Դա թույլ է տվել Դենարոյին երկար ժամանակ կապի մեջ մնալ խմբի հետ՝ գտնվելով փախուստի մեջ:
Ավելի վաղ իտալական ոստիկանությունը սիցիլիական Կամպոբելլո դի Մազարա քաղաքում հայտնաբերել էր երրորդ ապաստարանը, որտեղ արդարադատությունից թաքնվում էր Մատեո Մեսինա Դենարոն՝ «Կոզա Նոստրայի» ամենափնտրվող ղեկավարը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կացարանը, որում մինչեւ անցյալ տարվա հունիս թաքնվում էր Նիհար մականունով մաֆիոզը, գտնվում է Սան Ջովանի փողոցի տներից մեկի առաջին հարկում, այն դատարկ է և հանված է վաճառքի։ Այս վայրը Դենարոյի նախկին թաքստոցից ընդամենը 600 մետր է հեռու։
Ինչպես գրում է Corriere Della Sera թերթը, ոստիկանությունն այս բնակարան է մտել այն պատճառով, որ նրանցից մեկը, ով օգնել է Դենարոյին մի բնակարանից մյուսը տեղափոխվել, ճանաչել է նրան և հայտնել իրավապահներին։