Չեխիայի նախագահն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում կայցելի Ուկրաինա և հարևան երկրներ
Երդմնակալությունից հետո առաջին 100 օրվա ընթացքում, որը տեղի կունենա մարտի 9-ին, Չեխիայի Հանրապետության ընտրված նախագահ Պետր Պավելը կայցելի բոլոր հարևան երկրների մայրաքաղաքներ, ինչպես նաև Բրյուսել և Կիև։ Այս մասին քննարկվել է Չեխիայի ռադիոյի եթերում։
«Պավելի պաշտոնավարումից հետո առաջին 100 օրվա ընթացքում նախատեսվում են նրա այցերը Չեխիայի բոլոր հարևան երկրներ, ինչպես նաև Բրյուսել։ Ապրիլին նախատեսվում է նաև ուղևորություն Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չեխիայի ղեկավարը մարտի 21-22-ը կայցելի Գերմանիա, ապրիլին նա կժամանի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կենտրոնակայան, իսկ նույն ամսին կմեկնի Ուկրաինա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել