«Օրենքով գող» Արսեն Երևանսկին հրավիրվել է Քննչական կոմիտե. News.am
Իրավունք
«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, մարտի 3-ին հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Սարգսյանը չնշեց, թե ինչ քրեական գործով է Երեւանսկին հրավիրվել հարցաքննության:
Նշենք, որ «Արսեն Երեւանսկին» անցնում է մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)