Բրյուս Ուիլիսի կինը պապարացիներին խնդրել է չանհանգստացնել հիվանդ դերասանին
ԺամանցԴերասանուհի և մոդել, 67-ամյա դերասան Բրյուս Ուիլիսի կինը՝ Էմմա Հեմինգը, պապարացիներին խնդրել է չանհանգստացնել իր հիվանդ ամուսնուն։ Նրա Instagram-յան գրառումը մեջբերում է Fox News-ը։
Հեմինգը խոստովանել է, որ դեմենցիայով տառապող ամուսնուն դժվար է տանել զբոսանքի ու ապահովել նրա անվտանգությունը։ «Իհարկե, հասարակությունը դեռ շատ բան ունի սովորելու, ուստի դիմում եմ լուսանկարիչներին և օպերատորներին, ովքեր երբեմն ուզում են բացառիկ կադրեր անել ամուսնուս հետ: Խնդրում եմ՝ հեռավորություն պահպանեք: Ես հասկանում եմ, որ դա ձեր գործն է, բայց կարո՞ղ եք պարզապես հեռավորություն պահպանել: Տեսանկարահանողներ, մի գոռացեք ամուսնուս վրա, մի հարցրեք ինձ նրա առողջության մասին, մի աղաղակեք», - ասել է նա:
Ըստ Հեմինգի՝ հակառակ դեպքում դժվար է դառնում «ամուսնուն հանգիստ Ա կետից Բ կետ տանել»։