Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Թշնամին կարող է դադարել մեզ հոշոտել․ 1-ին պայմանը հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունն է»

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։

Հասարակությունը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչությունը զգա իր երկրին, իր երկրում կատարվողին, իր հայրենակիցների կյանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը. սրանք միավորող գործոններ են, որոնք խոսում են հասարակության կենսունակության մասին։

Սրանք ինքնապաշտպանական գործառույթ ունեն նաև. ինչպես օրգանիզմը, որը ցավի միջոցով ազդանշան է ստանում հիվանդության մասին, այդպիսով հնարավորություն է ստանում՝ պաշտպանվել դրանից, այնպես էլ հասարակությունը, որը սրությամբ զգում ու արձագանքում է իր հայրենակիցների ցավին, ավելի պատրաստ է վտանգին դիմակայելու, ավելի ամբողջական ու ամուր է, ավելի կենսունակ։

Եթե ունենք վիրավոր զինծառայող, ուրեմն վիրավորվել ենք բոլորս։ Եթե ունենք զոհ, ուրեմն գոնե մեկ րոպեով բոլորս պետք է զոհվենք։ Միայն այդպես է հնարավոր դառնալ լուրջ պետության լուրջ հասարակություն։ Միայն այդպես է հնարավոր գտնել վիրավորներ, զոհեր չտալու լուծումները։

Հակառակ դեպքում ամեն ինչ կդառնա կարելի.

Եռաբլուրը կդառնա ՄԻԱՅՆ զոհերի հարազատներինը

15 զինվորի այրվելը կդառնա 2 օրվա թեմա

Կամավոր ճակատ գնալու ու զոհվելու կոչի հեղինակը կարող է անդարդ պեռաշկիով սելֆիներ անել այն դեպքում, երբ իր կոչով մարդիկ իրոք գնացել ու զոհվել են։

Ընդդիմությունը կարող է ամիսներով լռել, նույնքան անդարդ  մասնակցել ԱԺ քննարկումներին։

Նիկոլի դեմ ցույց անողը կարող  է հանգիստ մտնել իշխանություն ու աշխատել Նիկոլի նկարի տակ։

Արցախի շրջափակումը կարող է չնչին էմոցիա առաջացնել Մայր հայրենիքում։

Կարելի է հանդուրժել նախագահ Վահագն Խաչատուրյանին և այլն՝ ըստ ճաշակի, ցանկը երկար է։

Ազգային բարոյաքանդման աղբյուրն են պարտությունը, իշխանության որակը և ընդդիմադիր առկա ձևաչափերի անկենսունակությունը։ Այս ցանկից առնվազ երկու կետ կարելի է փոխել, և կփոխվի վիճակը։

Թշնամին իրականում անպարտելի չէ, ամենակարող չէ, և որոշակի պայմաններում կարող է դադարել մեզ հոշոտել ու նստել բանակցային սեղանին։ Դրա առաջին պայմանը Հայաստանում հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունն է։

Ստեղծվելիք հնարավոր նոր ձևաչափերը, լիդերության նոր բովանդակությունը պետք է լուծի այս խնդիրը. խոսել-խոսել-խոսել մարդկանց հետ։ Մարդկանց հասարակությունը պետք է լինի էմպատիկ, առաջնորդության հայտ ներկայացրած շերտերը, գործիչները՝ սովորական մարդիկ, որոնք կքայլեն փողոցներով, կլինեն սրճարաններում, խանութներում, սովորական մարդկանց հետ կունենան ուղիղ շփումներ, ինտերակտիվ կապ ու կհամոզեն վերակենդանանալ՝ որպես մարդկանց հասարակություն, որպես արժանապատիվ ու պետության ունակ հասարակություն։ Այդ դեպքում մենք կունենանք խաղաղություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված