Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻրավունքՎարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսի վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նաև ասաց, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 14 անձ՝ ավտոբուսի ուղևորները և վարորդը, հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր առավոտյան Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։ Ավտոբուսը հաշվառված է վարչապետի աշխատակազմում։