Սյունիքի մարզում Շամբ-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
ՀասարակությունՍյունիքի մարզում Տ-8-49 /Տ-8-48/-Լծեն (Շամբ-Տաթև) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Վերակառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 6,2 կմ է։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆատբետոնե ծածկ։ Շուրջ 5 կմ-ն արդեն ունի երկշերտ ասֆալտապատում։ Ճանապարհի մյուս հատվածներում կառուցվում են արհեստական կառուցվածքներ, հենապատեր, կատարվում են նաև այլ աշխատանքներ։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։