Վեճը քաղաքացու եւ «Նաիրի Ինշուրանսի» միջեւ շարունակվում է. ըստ մասնագետների՝ 750-850.000 դրամի փոխարեն հատուցվել է 13.400 դրամ
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԼՈՒՐԵՐ․com դիմած քաղաքացին պատմել էր, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մոտավորապես 750-ից 850 հազար դրամի փոխարեն իրեն փոխհատուցել է ընդամենը 13․400 դրամ, ինչը բողոքարկվել է։
«Նաիրի Ինշուրանս» ընկերությունը, սակայն, իր անհամաձայնությունն է հայտնել քաղաքացու դժգոհությունների վերաբերյալ՝ նշելով, որ ընկերությունն ապահովագրական հատուցում տրամադրելիս առաջնորդվել է բացառապես ապահովագրության պայմանագրով։
Տուժող կողմի ներկայացուցիչն էլ իր հերթին համաձայն չէ «Նաիրի Ինշուրանս» ընկերության որոշման արդյունքների հետ եւ ԼՈՒՐԵՐ․com-ին է ներկայացրել խնդրի վերաբերյալ փաստական մանրամասներ։
Ըստ նրա՝ մինչ մեքենան արհեստավորների մոտ տանելը, այն լուսանկարով վերջիններիս կողմից գնահատվել է 300-350.000 դրամի սահմանում, սակայն, երբ արհեստավորները մեքենան իրականում են տեսել, նշել են՝ քանի որ նոր մեքենա է, իրենք չեն կարող գործարանայինին մոտ տեսքի բերել, հետեւաբար խորհուրդ են տվել փոխել դուռը։
Մանրամասները՝ տեսանյութում։